Քիչ առաջ որպես մեղադրյալ հարցաքննվեցի․ Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը գրում է․
«Քաղաքական տռանսվիստիտ Էդմոն Մարուքյանի հրահանգով իմ վրա տրված մատնագրով հարուցված քրեական գործին («Կիլկիի գործ»-ին) է միացվել իմ և Վազգեն Սաղաթելյանի հաղորդման գործը: Քիչ առաջ որպես մեղադրյալ հարցաքննվեցի սույն գործով, որտեղ փաստացի տուժողը ինչ որ ՀՀ վարչապետ է (ենթադրում եմ հողատուի մասին է խոսքը): Էս ամեն ինչի ամենամեծ զավեշտը նրանում է, որ Վազգեն Սաղաթելյանը ևս ներգրավվեց «Կիլկիի գործ»-ում և ապրիորի դարձավ քաղաքական տռանսվիստիզմի զոհ:
Հ.Գ. Այս երկու՝ իրար հետ առաջին հայացքից կապ չունեցող քր. գործերի միավորումը մեկ վարույթում խորհրդանշում է «Լուսահոգի Հայաստան» կուսակցության վերջնական միաձուլումը ՔՊ-ի և կապիտուլյանտի հետ»: