top of page

Ադրբեջանը ցուցադրում է իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի գործողությունների հետ․ Սենոր Հասրաթյան



Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը

«Կարծում եմ այդ շարքից է նաև այսօր Կարմիր շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ կատարվածը: Անտրամաբանական չէ ենթադրել, որ հակառակորդը ձեռնարկելով իր հերթական սադրիչ գործողությունները, թիրախ էր ընտրել ոչ միայն Արցախի հայ բնակչին, այլ նաև (կամ գուցե հենց առաջին հերթին) ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությունը:

Չի բացառվում, որ Ադրբեջանը (շատ հնարավոր է «մեծ եղբոր» պատվերով) փորձում է այդ կերպ ցուցադրել իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի (հասկացեք Ռուսաստանի և կազմակերպությունը նախագահող Հայաստանի) կողմից Ղազախստանում իրականացվող գործողությունների հետ...

Մեծ քաղաքականության մեջ լինում են նաև զարգացումներ, որոնց արդյունքում «փոքրերը» զղջում են իրենց կատարածի համար»,- գրել է Հասրաթյանը։



1/2323
bottom of page