top of page

Երկրորդ ժամկետով Իտալիայի նախագահ է վերընտրվել Սերջո Մատարելան



Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան քվեարկության ութերորդ փուլի ընթացքում վերընտրվել է խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում: Արդյունքները շաբաթ երեկոյան հայտարարել է ստորին պալատի նախագահ Ռոբերտ Ֆիկոն՝ ամփոփելով քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները, որը հեռարձակվել է խորհրդարանական կայքում:


ТАСС-ի փոխանցմամբ՝ նախագահ ընտրվելու համար բավական էր հավաքել բացարձակ մեծամասնություն (ավելի քան 50%), այսինքն՝ 505 ձայն։ Մատարելան ստացել է 759 ձայն: Հիշեցնենք, որ 2015 թվականին Մատարելան դարձել է Իտալիայի 12-րդ նախագահը։



bottom of page