top of page

Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ․ Շարմազանով



ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է․

«Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում», թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։

Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։ Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։

Սև լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։ Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։

Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ ,որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։ Փաստերը հուշում են,որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ,իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։

Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի,այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։

Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում՝ անգործություն դրսևորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները,կարևոր բարձունքները,Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական՝ այս ամգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։

Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար, նախևառաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից»։

bottom of page