top of page

Սրա կարծիքով Ալիևը «կիրթ ու կառուցողական» է, իսկ մենք՝ ավտորիտար․ Շարմազանով



Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Մարդ ինչքա՞ն պետք է խղճուկ ու հակապետական վիճակում լինի, որ ադրբեջանցիների և թուրքերի հանցագործությունների,ավտորիտարիզմի,շարունակվող հարձակումների դեմ որեւէ ծպտուն չհանի ,բայց հոխորտա, թե նախկին իշխանությունն ավտորիտար էր։


Փաստորեն, սրա կարծիքով Ալիևը «կիրթ ու կառուցողական» է, իսկ մենք՝ ավտորիտար։

Երանի չէր ավտորիտար լինեինք…


Այն ժամանակ քո նման պետականաքանդ ու պոտենցիալ կապիտուլյանտը ոչ միայն վարչապետի պաշտոն,այլ պատգամավորի մանդատն էլ երազում նույնիսկ չէր տեսնի,իսկ Հայաստանն ու Արցախն էլ անդունդի եզրին չէին հայտնվի։


Հ.Գ. «Արտաքին գործընկերների» մասին գրելուց առաջ էլ հիշի,թե ո՞նց էր քո «կառուցողական» գործընկեր ալիեւը հիացած ասում,որ «2018 -ի իշխանափոխության մեջ Ադրևջանն էլ իր լուման ունի»։

Մնում է հասկանանք «ադրբեջանական լուման» ի՞նչ ձև է դրսևորվել՝ «քյաշ» փողի թե՞ «բանավոր պայմանավորվածության»»։

bottom of page