top of page

Սինգապուրի չպատվաստված բնակիչները 18,000 դոլար կվճարեն COVID-19-ի բուժման համար


Սինգապուրի բնակիչները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում միջինում 25,000 սինգապուրյան դոլար ($18,400) կվճարեն հիվանդանոցում բուժվելու համար, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Երկրի Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Երկրի քաղաքացիները, ինչպես նաև արտասահմանցիները, որոնք մշտական բնակության կարգավիճակ ունեն, կկարողանան գումարի մի մասը վճարել պետապահովագրության միջոցով: Այդ դեպքում գումարի չափը կնվազի մինչև 4000 սինգապուրյան դոլար ($2900):


Բացի այդ, չպատվաստված բնակիչները կորոնավիրոսով հիվանդանալու դեպքում կուղարկվեն հատուկ մեկուսացման կենտրոններ, որտեղ 7 օր մնալու համար ստիպված կլինեն վճարել 3300 ԱՄՆ դոլար:

bottom of page