Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու ՌԴ որոշումը
Դամասկոսն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին. հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը։
«Երեկ պարոն նախագահ Պուտինը հայտարարություն արեց, որն իսկապես պատմական անկյունաքար է, և դուք գիտեք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին աջակցում է հայտարարությանը», - ասել է նա «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան համաժողովի ժամանակ։
Սիրիայի ԱԳ նախարարը հավելել է, որ երկրի ժողովուրդը համերաշխ է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ։