Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին․ նախկին պատգամավոր
Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր՝ ժամը 16։00, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում։
Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմաննմասին, որտեղ բանավոր պայմանավորվալություններ են, որոնք ակնհայտ էր Պտինի ամփոփիչ խոսքում։
Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվսությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»։