Այս հարցում Նիկոլ Փաշինյանին օգնում է իրեն հավատարիմ «Լուսավոր Հայաստան»-ը. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել,որում ասվում է.
«Իշխանությունները ապօրինի բերման են ենթարկել Մամիկոն Ասլանյանին՝ ամեն գնով փորձելով խեղել ժողովրդավարական ճանապարհով Վանաձոր համայնքում ձևավորված ընտրությունների արդյունքները և բնակիչների կամքը:
Այս հարցում Նիկոլ Փաշինյանին օգնում է իրեն հավատարիմ «Լուսավոր Հայաստանը», հավանաբար, իրենց սրտի վարչապետի հետ սուրճ խմելու ակնկալիք ունենալով»: