top of page

Փաշինյանը փորձում է Արցախը Ադրբեջանին նվիրելու իր ստոր առաքելությունը հասցնել հանգրվանի․ Հակոբյան



«Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Պատգամավորի շատ կոռեկտ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ասել, որ առանց Արցախ Հայաստան չկա, ինչպես նաև, որ Արցախը կա և մնալու է հայկական: Եվս մեկ անգամ սույն անձը հրապարակային ասում է, որ ինքն այլևս Արցախի ճակատագրով մտահոգ չէ: Ավելին, եթե սրան գումարենք իր վերջին տխրահռչակ ասուլիսի հայրենադավ «արձանագրումը», թե Արցախը երբեք Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորություն չի ունեցել, ապա իրականում փաստում ենք, որ ոչ միայն Արցախով մտահոգ չէ, այլև փորձում է Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանին նվիրելու իր ստոր առաքելությունը հասցնել հանգրվանի:


Եթե Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու սրա ցանկությունը, իրենից անկախ հանգամանքներում, առաջին անգամ կասեցվեց ՌԴ խաղաղապահների մուտքով, ապա, այս սցենարի երկրորդ արարը, ուզենք թե չուզենք, պետք է կարճվի հայ հասարակության ջանքերով»:



1/2324
bottom of page