Search
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Աշխարհի գավաթի 5-րդ փուլում
- Lida Nalbandyan
- 19 hours ago
- 1 min read
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները երեք մեդալ են նվաճել՝ ոսկե, արծաթե և բրոնզե։
Օղակների վարժության եզրափակչում Վահագն Դավթյանը 14.333 միավորով արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 14.200 միավորով՝ բրոնզե մեդալի։
Ավելի վաղ նժույգ թափերում հանդես եկած Համլետ Մանուկյանը 14.700 միավորով դարձել էր ոսկե մեդալակիր։