top of page

Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • Arnold Gevorgyan
  • 33 minutes ago
  • 1 min read

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, UFC-ի հայտնի մարզիկ Արման Ծառուկյանն ու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի առաջատարներից մեկը՝ Ծառուկյանը, սոցիալական մեդիայում հրապարակել է տեսանյութ և գրառում՝ արտահայտելով իր խոնարհումն ու հարգանքը հայ ժողովրդի ցավոտ պատմության նկատմամբ։ «Մենք հիշում ենք, չենք լռում, չենք մոռանում»,- գրել է նա։

«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին։ Սերունդներ անց մենք դեռ կանգուն ենք՝ հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։ Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։ Մենք հիշում ենք…չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է Ծառուկյանը։

bottom of page