top of page

Հայաստան-Լատվիա՝ 4։1

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի  հաղթանակով՝ 4։1 հաշվով։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց  պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ գրանցվել է ինքնագոլ՝ Հարությունյանի անվան դիմաց)։ Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3։1։

Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց՝  ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

 

bottom of page