top of page

Ցանկանում էի խաղալ բրազիլացիների հետ. Նեյմարը՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը խոսել է 2017 թվականին կատալոնական ակումբից իր հեռանալու մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացին տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ։

«Դա անձնական բան է։ Ակնհայտ է, որ ֆինանսական առումով ՊՍԺ-ի առաջարկն ավելի լավն էր, քան այն, ինչ ես ունեի «Բարսելոնայում»… Եվ այնտեղ նույնպես բրազիլացիներ կային: Ես ցանկանում էի խաղալ բրազիլացիների հետ. այնտեղ էին Տիագո Սիլվան, Դանի Ալվեսը, ով նոր էր պայմանագիր կնքել, Մարկինյոսը, Լուկաս Մոուրան։ Նրանք բոլորն իմ ընկերներն էին»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 186 հանդիպում՝ դառնալով 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։

bottom of page