Search
«Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը
- Lida Nalbandyan
- Feb 16
- 1 min read

Մադրիդի «Ռեալ»-ը բողոքարկելու է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հեռացումը. նա մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտ էր ստացել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունա»-ի հետ խաղում (1:1), հայտնում է armsport.am-ը՝ AS-ին հղումով:
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալ»-ի ներկայացուցիչները վստահ են, որ Բելինգհեմն արտասանել է այլ բառեր, որոնք չեն արժանի խիստ պատժի և կարմիր քարտի:
Ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նույնպես նշել էր, որ անգլիացին որևէ մեկին չի վիրավորել:
Հիշեցնենք, որ հանդիպման 39-րդ րոպեին գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն հեռացրել էր Բելինգեմին՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով:
21.20.09.04.2025
19.02.09.04.2025
22.25.08.04.2025