Որ հորիզոնականներում են հայկական ակումբները՝ IFFHS- նորացված վարկանիշային աղյուսակում

Միջազգային ֆուտբոլի պատմության և վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2024-2025 թվականների թոփ 500 ակումբների նորացված վարկանիշային աղյուսակը, հայտնում է armsport.am-ը։
Լավագույն տասնյակում են Լևերկուզենի «Բայերը», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Բավարիան», Մադրիդի «Ատլետիկոն», «Արսենալը», ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն»։
Լավագույն 100-ում են Եվրոպայի ֆուտբոլային միությունների (ՈՒԵՖԱ) 69 ակումբ, Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) 24 ակումբ, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) 2 ակումբ, Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿԱՖ) 4 ակումբ և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) 1 ակումբ։
Հայկական ակումբներից լավագույն արդյունքն ունի «Նոան»՝ 120 միավորով։ Հայաստանի փոխչեմպիոնը 168-րդ տեղը կիսում է իսպանական «Մալյորկայի» և կոլումբական «Ամերիկայի» հետ։
«Փյունիկը» 83 միավորով կիսում է 271-րդ տեղը Հոնդուրասի «Մոտագուայի», Նիկարագուայի «Դիրիանգենի», Մոլդովայի «Պետրոկուբի» և Ռումինիայի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
«Արարատ-Արմենիան» 74 միավորով կիսում է 325-րդ տեղը Կոտ դ’Իվուարի «Միմոզասի», Արգենտինայի «Ինդեպենդյենտե Ռիվադավիայի», Կոլումբիայի «Ալիանսա Պետրոլերայի» և Բելգիայի «Ստանդարդ Լիեժի» հետ։
«Ուրարտուն» 66 միավորով 372-րդ տեղը կիսում է Հունաստանի «Արիսի», Պորտուգալիայի «Էշտորիլի», Անգլիայի «Վուլվերհեմփթոնի», Իսպանիայի «Լաս Պալմասի», Բելառուսի «Նեման Գրոդնոյի», Ֆարերյան կղզիների «Վիկինգուրի», Պարագվայի «2 դե Մայոյի», Արգենտինայի «Ինստիտուտոյի» և «Բանֆիլդի» հետ։
Ռուսական ֆուտբոլը շարունակում է մնալ մեկուսացված։ IFFHS-ի ցուցակում տեղ է գտել միայն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը 426-րդ տեղՈն է բաժանում այլ ակումբների հետ։
Լավագույն 50 ակումբների ցանկը
1. «Ռեալ Մադրիդ» — Իսպանիա2. «Բայեր Լևերկուզեն» — Գերմանիա3. «Ատալանտա» — Իտալիա4. «Լիվերպուլ» — Անգլիա5. «Բարսելոնա» — Իսպանիա6. «Բավարիա Մյունխեն» — Գերմանիա7. «Ատլետիկո Մադրիդ» — Իսպանիա8. «Արսենալ» — Անգլիա9. «Պարի Սեն-Ժերմեն» — Ֆրանսիա10. «Բոտաֆոգո» — Բրազիլիա11. «Բորուսիա Դորտմունդ» — Գերմանիա12. «Ինտեր» — Իտալիա13. «Մանչեսթեր Սիթի» — Անգլիա14. «Ֆլամենգո» — Բրազիլիա15. «Յուվենտուս» — Իտալիա16. «Բրյուգե» — Բելգիա17. «Ատլետիկո Մինեյրո» — Բրազիլիա18. «Միլան» — Իտալիա19. «Ռոմա» — Իտալիա20. «Բենֆիկա» — Պորտուգալիա21. «Աստոն Վիլա» — Անգլիա22. «Չելսի» — Անգլիա23. «Ֆեներբահչե» — Թուրքիա24. «Ատլետիկ Բիլբաո» — Իսպանիա25. «Ֆիորենտինա» — Իտալիա26. «Ռիվեր Փլեյթ» — Արգենտինա27. «Լիլ» — Ֆրանսիա28. «Ռասինգ» — Արգենտինա29. «Մանչեսթեր Յունայթեդ» — Անգլիա30. «Կորինթիանս» — Բրազիլիա31. «Լացիո» — Իտալիա32. «Ալ Ահլի» — Եգիպտոս33. «Օլիմպիակոս» — Հունաստան34. «Սպորտինգ» — Պորտուգալիա35. «Այաքս» — Նիդերլանդներ36. «ՊՍՎ Էյնդհովեն» — Նիդերլանդներ37. «Բուխարեստ» — Ռումինիա38. «Սան Պաուլո» — Բրազիլիա39. «Ֆեյենորդ» — Նիդերլանդներ40. «Ռեալ Սոսիեդադ» — Իսպանիա41. «Պալմեյրաս» — Բրազիլիա42. «Վիկտորիա Պլզեն» — Չեխիա43. «Սելթիկ» — Շոտլանդիա44. «Շտուտգարտ» — Գերմանիա45. «Անդերլեխտ» — Բելգիա46. «Կրուզեյրո» — Բրազիլիա47. «Գալաթասարայ» — Թուրքիա48. «Ունիոն» — Բելգիա49. «Ֆորտալեզա» — Բրազիլիա50. «Բոլոնյա» — Իտալիա