Search
ԵԱ. Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար
- Lida Nalbandyan
- 4 hours ago
- 1 min read
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։
Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը։