2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. ազատոճայինները 5-րդն են ԵԱ-ի թիմային հաշվարկում
- Lida Nalbandyan
- Apr 10
- 1 min read
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր են դարձել Եվրոպայի 2024 թ. չեմպիոն Արման Անդրեասյանը և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնյան բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։