top of page

Թուրքական աշխարհը 39% հույսին է մնում․ քաղաքագետ




Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ըստ «Ստամբուլի տնտեսական հետազոտություններ» կազմակերպության սոցհարցումների 18-30 տարեկան թուրքերի 61% մտածում է արտագաղթել, 22% իրենց օտար են զգում գործող կուսակցություններից։ Փաստորեն թուրքական աշխարհը 39% հույսին է մնում։ Անկարայում արգելել են քուրդ երգիչ Մեմ Արարատի համերգը, երբ իմացել են, որ մի քանի երգ քրդերեն լեզվով է երգելու։ Անհամբեր սպասում եմ ԵԽ-ին ուղղված Հայաստանի քաղհասարակության բողոքի հայտարարությանը»։


bottom of page