top of page

Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել. Ստեփան Դանիելյան



Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին:


«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.


- ինչու հիմա տվեց հրաժարական,


- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,


- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,


- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,


- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,


- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,


- ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,


- եվ վերջապես, ինչու այլեւ «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։


Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։


Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով արված հրաժարական չէ»։

1/2324
bottom of page