Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել
Սուդանի հարավում ոսկու հանքի փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Կորդոֆան նահանգում. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Sudanese Mineral Resources պետական ընկերության հայտարարությանը։
Նշվում է, որ տեղի իշխանություններն ավելի վաղ փակել էին «Ում Դրիսայա» հանքը փլուզման պատճառով և արգելել այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը։ Ինչ-որ ժամանակ օբյեկտում հսկողություն են իրականացրել անվտանգության ուժերը։ Սակայն այնտեղից անվտանգության աշխատակիցների հեռանալուց հետո ոսկի որոնողների ներթափանցումներ են եղել։