top of page

Քաղաքացիները ականատես են եղել փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացիները ականատես են եղել և տեսագրել են փողոցում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն։ Բռնության գործադրող տղամարդը վարում է 45OO010 համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենա։


Ականատեսների վկայությամբ՝ բռնության ենթարկվող կինը հեռացել է դեպքի վայրից այլ մեքենայով, իսկ բռնարարը մեքենան քշել է տվյալ մեքենայի գնացած ուղղությամբ։


Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկանալուն պես կապվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։ Տեղեկացրել են, որ նշված հանցագործության մասին արդեն իսկ ունեն հաղորդում, և համապատասխան միջոցառումներ են իրականացվում»։



bottom of page