top of page

Տաջիկստանը ծանր տեխնիկա է քաշում դեպի սահման



Տաջիկական կողմը ներկայում ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահմանին գտնվող կոնֆլիկտային գոտի։Այս մասին հինգշաբթի հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ուլարբեկ Շարշեևն ասել է, որ տաջիկական կողմն է, որ չի դադարեցնում կրակը, ավելին, շարունակում է ծանր զինտեխնիկան և անձնակազմը դեպի սահման քաշել»,- ասվում է հաղորդագրությունում։


Նշվում է նաև, որ տաջիկական կողմը «շարունակում է պարբերաբար գնդակոծել ղրղզ զինվորականների դիրքերը»։


Հիշեցնենք, որ Տաջիկստանի 11 քաղաքացի վիրավորվել է, մեկը` մահացել Ղրղզստանի հետ սահմանին բախումների ժամանակ։ Սոմոնիյոն գյուղի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ ղրղզական կողմից արձակված արկը ընկել է նրա տուն։ Վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ և ութ զինվորական, բոլորը հոսպիտալացվել են։

bottom of page