top of page

Փաշինյանը պատրաստ է սեփական անկարողության արդարացման համար շրջանառության մեջ դնել վտանգավոր թեզեր



«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում, թե արդյոք պատրաստվում է հետագա բանակցային գործընթացի մաս դարձնել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը, որոնք նախկին ԼՂԻՄ անբաժան մաս են կազմում:


Դրան ի պատասխան՝ Փաշինյանը սկսում է խոսել, որ ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիներ են ապրել 90-ականներին, անգամ հարաբերակցություն չի նշում բնակչության, չի խոսում այն մասին, թե 2020 թվականին որքան հայ է զրկվել իր տնից ու օթևանից Շուշիի ու Հադրութի օկուպացիայի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, փոխարենը շարունակ խոսում է 90–ականների ադրբեջանական բնակչությունից:


Այս պատասխանը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ վարչապետը, ով կոչված է սպասարկելու մեր պետության շահը բանակցային սեղանի շուրջ պատրաստ է սեփական անկարողության արդարացման համար շրջանառության մեջ դնել վտանգավոր և պետության շահերին հակասող թեզեր: Իսկ դրան զուգահեռ Ալիևը կկրկնի, որ «Զանգեզուրը, Սևանն ու Երևանը հին ադրբեջանական հողեր են»..։

1/2323
bottom of page