Տեխնոլոգիական հեղափոխությունները, Ղազախստանը, Հայաստանն ու Սերժ Սարգսյանը․ Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Տեխնոլոգիական հեափոխությունները, Ղազախստանը, Հայաստանն ու Սերժ Սարգսյանը
Երեկվա գրառումս ավելի մանրամասնելու համար մի քանի հավելյալ դիտարկում «տեխնոլոգիական հեղափոխություններ» մասին:
1. «Տեխնոլոգիական հեղափոխությունների» մեխանիկան բոլոր երկրներում նույնական են ու կապ չունի, թե որ երկրում, որ շահերի խմբերն են դա իրականացնում:
2. Մեխանիզմը շատ պարզ է. բողոքի ակցիա, որի ընթացքում բողոքի կազմակերպիչները շեշտը դնում են իշխանությունների կողմից ուժի կիրառման հավանականության վրա: ՈՒժի կիրառումից հետո բողոքի ակցիան տրամաբանորեն մեծանում է (չբերել մարտի 1-ի օրնակը, էն ժամանակ ինտերնետ չկար), իսկ, եթե իշխանությունները ուժ չեն կիրառում գործի են դրվում օվերտոնի պատուհանի գործողությունները (օրինակ ռադիոտունը գրավելը): Այս գործողությունների արդյունքում բողոքի կազմակերպիչները փողոցային ամենաթողության ակտերով քայքայում են իշխանությունների լեգիտիմության աղբյուրներն ու վերջում հասնում են իրենց նպատակին:
3. Այս ամենի դեմ ակտիվ հակազդման գործողությունները այդքան էլ պարզ չեն որքան մենք պատկերացնում ենք` «բնում խեղդել ցույցերը», «անխնա ուժ կիրառել» և այլն դրանք խնդրի լուծում չեն, որովհետև ի տարբերություն այսպես մտածողների (պոստսովետական երկրների ղեկավարների մեծամասնությունն էլ ա տենց մտածել դրա համար ունենք էն ինչ ունենք), «տեխնոլոգիական հեղափոխությունների» ճարտարապետները տասնյակ մարտավարական և անգամ ռազմավարական լուծումներ ունեն դրանց դեմ` «Քաղաքական ջիուջիցու»: Ավելին մինչև կոնկրետ գործողությունների անցնելը մարդիկ հատուկ դպրոցներում ուսանում են «տեխնոլոգիական հեղափոխության» արվեստը, որը ռազմարվեստին հավասար գործ ա:
4. «Տեխնոլոգիական հեղափոխությունները» հրապարակային առաջնորդ չեն ունենում (հիշեք կապիտուլյանտին), դրանք ղեկավարվում են ցանցային ձևով և բավականին մեծ դեր են տալիս համացանցին: Այդ իսկ պատճառով դրանց դեմ կռվելու համար Արևմտյան պետությունները ոնց որ մշակել են էդ տեխնոլոգիաները նաև մշակել են դրանց հակատեխնոլոգիաները ու իրանց երկրներում նման բան լինել չի կարող:
5. Սրա մասին երկար ժամանակ չեմ արտահայտվել, բայց հիմա ուզում եմ շատ հակիրճ անդրադառնամ մի օր թեման ավելի երկար բացելու ակնկալիքով. 2018-ին Սերժ Սարգսյանը բավականին զարմանալի կերպով հասկացել էր «Տեխնոլոգիական հեղափոխությունների» տրամաբանությունը և մինչև վերջ թույլ չտվեց, որ իր իշխանության դեմ կիրառվի հայտնի «Քաղաքական ջիուջիցուն» և սկզբնական շրջանում ուժ չկիրառեց մի քանի հարյուր ոչնչությունների նկատմամբ: Ասեմ ավելին, անգամ ռադիոտունը գրավելուց հետո ամեն ինչ դեպի մարման էր գնում ու այդպես էլ կլիներ, եթե օտարերկրյա կապիտալն իր մարդկային ռեսուրսը չուղղորդեր հանրահավաքների: Մինչև ապրիլի 17-ը Երևանի փողոցներում 5 հազարից ավել մարդ չի եղել: Դրանից հետո օտարերկրյա կապիտալը լցվեց փողոցներ, Սլավոնական համալսարանի ռեկտորը ուսանողներին ուղարկեց հրապարակներ ու եղավ այն ինչ եղավ: էս մասին մի օր շատ մանրամասն խոսելու առիթ կունենամ հուսով եմ...
6. Ղազախստանում տեխնոլոգիական առումով տեղի է ունենում այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինչը տեղի է ունեցել աշխարհի տասնյակ երկրներում և դեռ տեղի է ունենալու: Ինչպիսին կլինի հանգուցալուծումը կտեսնենք, բայց վստահաբար պետք ա արձանագրենք, որ «Տեխնոլոգիական հեղափոխությունների» կիրառումն ու դրան արդյունավետ հակադրություն կազմակերպելը մասնագիտական, երե ոչ գիտական ժանրից է և ֆեյսբուքում էդ հարցերը չեն կարող լուծվել:
7. Հայաստանում անգամ հիմա հնարավոր է այդ նույն «Տեխնոլոգիական հեղափոխության» մարտավարությամբ փոխել իշխանությունը ուղղակի դրա համար կամք է հարկավոր և սովորելու պատրաստակամություն և որ ամենակարևորն է` արտաքին աջակցությունից հրաժարում: Կլինի՞ կամք, կլինի՞ գիտակցում, որ «մինչև ռուսը չուզի բան չի փոխվի» թեզը ֆուֆլո ա` կլինի հեղափոխություն:
Հ.Գ. Երկար ստացվեց, բայց հավաստիացնում եմ, որ սա թեմային առնչվող նյութի մեկ հարյուրերորդն էլ չի: Առողջ եղեք: