Փոխհատուցում է տրվել զինծառայողի ծնողներին ու խնդիրներ է առաջացել. Տիգրան Աբրահամյան
Թվում է, թե օրենքը կարգավորվում է, բայց եղել են դեպքեր, երբ զոհված զինծառայողի ընտանիքին, պայմանականորեն՝ ծնողին փոխհատուցում է տրվել, բայց ընտանիքում կնոջ ու ծնողների միջև խնդիր է առաջացել:
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե օրենքում փոփոխություններ լինեն, առաջ գա քրոջ, եղբոր, տատիկի, պապիկի հանգամանքը, ապա այս դեպքում փոխհատուցումը ո՞ւմ է կոնկրետ տրվում, քանի որ դրանք, ըստ օրենքի, հասնում են այն մարդուն ով գնացել դիմել է»,-հետաքրքրվեց նա:
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ շատ զոհված զինծառայողներ են եղել, որոնք ամուսնացած էին, սակայն ոչ պետական գրանցմամբ և վերջիններիս կանայք ոչ մի փոխհատուցում չեն ստացել: «Օրենքում առաջարկել եմ ևս մեկ փոփոխություն, որ համատեղ երեխաների դեպքում՝ կինը փոխհատուցում ստանա: Տեղյակ եմ, որ բազմաթիվ վեճեր են եղել, երբ զոհվածի ծնողը չի ցանկացել փոխհատուցումը կնոջ հետ կիսել»: