Պետք է հասկանալ՝ ինչ քայլեր են արվում՝ եղած սահմանային լարված վիճակները չեզոքացնելու․ պատգամավոր
Կապանում իշխանության լիակատար տապալումն ու Գևորգի նման մարդու վերընտրվելն իրականում անչափ կարևոր է։ Դա արդեն փաստ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հիմա պետք է կենտրոնանալ սահմաններին ստեղծված ծանր իրադրությանը և հասկանալ, թե ինչ իրական իրավիճակ է տեղերում և ինչ քայլեր են ձեռնարկվում եղած լարված իրավիճակները չեզոքացնելու, եղած խնդիրները մեր շահերի շրջանակներում լուծելու համար։ Մեր զինծառայողներին, զորքին մենակ թողնել չի կարելի։ Տղերքը պետք է համոզված լինեն, որ իշխանության տոտալ բացակայության և նրանց նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, հասարակությունը մշտապես, ցանկացած հարցով նրանց կողքին է»,- նշել է նա։