top of page

Մարդկանց կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, կարևորը իրենց իշխանությանը վտանգ չսպառնա. պատգամավոր



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Երկրում 1 տարվա ընթացքում պաշտպանության 3 նախարար է փոխվում, իսկ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ դիմակայության կամ ագրեսիայի կանխման մասին։ Ընդ որում՝ իրադարձությունների թեժ պահին, առանց հիմնավորման, գլխավոր գործող անձ է փոխվել։ Մի փուլում, երբ 24 հայ զինծառայողի հետ կապը կորել էր, 13-ը՝ գերեվարվել, մեկը՝ զոհվել։

Ասում է՝ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Կարծես որևէ մեկը չի նկատել, որ իր բերած նախկին նախարար Կարապետյանը փիառ արշավ էր իրականացնում՝ հայտարարելով, որ հրաման է տվել, որպեսզի հակառակորդի շարժի պարագայում կրակ արձակեն։


Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում։ Սրան հարցնում ես, թե ինչ քայլեր եք ձեռնարկվում գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ բռնությունները կամ ֆիզիկական հաշվեհարդարը կանխելու համար՝ վկայակոչելով հայտնի տեսանյութերը, ասում է՝ դեռ պետք է հասկանանք, թե ով և ինչ հանգամանքներում է գերեվարվել։ Մարդկանց կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, կարևորը իրենց իշխանությանը վտանգ չսպառնա՝ առօրյա հաճույքներից հետ չմնան»։


1/2311
bottom of page