top of page

Սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում․ Տիգրան Աբրահամյան



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ադրբեջանցիներն այսօր գերեվարել, բռնության ենթարկել, ապա սպանել են Արցախի խաղաղ բնակչին։ Ավելի վաղ այս մասին հաղորդագրություններ են տարածել Արցախի ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն։ Սա հետևանքն էր նախորդ 2 ամսվա ընթացքում Մարտակերտի և Շուշիի ուղղությամբ ադրբեջանական խոշոր սադրանքների (2 խաղաղ բնակիչներ են սպանվել) նկատմամբ անտարբերության, ոչ պատշաճ հետևությունների և իրադրությունւց բխող քայլերի։


Ցավոք, ադրբեջանական սանձարձակությունները, կամայականությունները, սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում, իսկ համարժեք քայլեր բառի լայն իմաստով, չեն ձեռնարկվում»։



1/2319
bottom of page