top of page

Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Mar 24, 2024
  • 1 min read

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը:

«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։

Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

Մենք դա հասկանում և գիտակցում ենք։

Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ հայտնել են, որ կան նոր ձերբակալվածներ եւ որպես բերման ենթարկելու  հիմնավորում բերվում է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։«ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։

1/2630
bottom of page