Turkish Airlines-ը սահմանափակում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների թռիչքները Մինսկ
![](https://static.wixstatic.com/media/d020f1_d68d341c29d3472a8ad6bfe7b7d4b6d3~mv2.png/v1/fill/w_935,h_530,al_c,q_90,enc_auto/d020f1_d68d341c29d3472a8ad6bfe7b7d4b6d3~mv2.png)
Թուրքական խոշորագույն Turkish Airlines ավիաընկերությունը թույլ չի տա Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թռչել Մինսկ՝ բացառությամբ դիվանագիտական անձնագրեր ունեցողների. այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոհը։
Մերձավոր Արևելքի վերոհիշյալ երկրների քաղաքացիները կազմում են միգրանտների մեծամասնությունը, ովքեր փորձում են Բելառուսի միջոցով հասնել Լեհաստան և ԵՄ այլ երկրներ։ Վերջին օրերին իրավիճակը հատկապես սրվել է բելառուսա-լեհական սահմանին։