top of page

Երևանի և Անկարայի հատուկ բանագնացները կհանդիպեն. Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատում է



Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է հունվարի 14-ին Մոսկվայում հարաբերությունների կարգավորման հարցով Երևանի և Անկարայի հատուկ բանագնացների հանդիպման անցկացումը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:


Ավելի վաղ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների մասին հայտարարել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ միաժամանակ հրապարակելով հանդիպման վայրը և օրը:

bottom of page