top of page

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4047 խախտում

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 46-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։


bottom of page