top of page

Ինչպե՞ս Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կանդրադառնա աշխարհի վրա


Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հեռանկարները տագնապ են բարձրացրել տարածաշրջանում տիրող դրության պատճառով՝ սպառնալով երկրի 44 մլն բնակչությանը ներգրավել հակամարտության մեջ. գրում է CNN-ը՝ ներկայացնելով նաև այլ սպառնալիքներ, որոնց կարող է հանգեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը:


Փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է արևելյան Եվրոպայում անորոշության նոր դարաշրջանի հանգեցնել, խախտել մատակարարման շղթաները և համաշխարհային տնտեսությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ազդեցության փոփոխությունների հանգեցնել:


«Եթե բախումներն իսկապես տեղի ունենան, անհասկանալի է, թե ինչ մասշտաբներ կստանան, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունները կանխագուշակելն անիմաստ գործ է: Ցանկացած ժամանակակից պատերազմ սարսափելի կարող է լինել, սակայն սարսափի աստիճաններ կան», - կարծիք է հայտնել Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջլ Գոուդ-Դևիսը:


«Սա պարզապես ամենալուրջ անվտանգային ճգնաժամն է Եվրոպայում 1980-ականներից ի վեր», - ասել է դիվանագետը:


Վերլուծաբանանները միակարծիք են այն հարցում, որ ՆԱՏՕ-ի պատասխանի արդյուավետությունը ևս կարող է կործանարար լինել՝ հաշվի առնելով ցանկացած միջամտության տևողությունն ու թե որքան հեռու այն կարող է հասնել:

bottom of page