Ուկրաինան մեր գործընկերն է, բայց ՆԱՏՕ-ն չի համարվում նրա անվտանգության երաշխավորը Ստոլենբերգ
Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերն է, սակայն անվտանգության երաշխիքները նրան չի տալիս. այդ մասին հունվարի 7-ին ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
«Ուկրաինան շատ մտերիմ գործընկեր է: Մենք նրան աջակցություն ենք ցուցաբերում», - ասել է Ստոլտենբերգը:
Միաժամանակ նա հավելել է, որ Ուկրաինան ռազմական բլոկի անդամ չէ, հետևաբար ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին կետը չի տարածվում Ուկրաինայի վրա։
2021 թվականի դեկտեմբերի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը և ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ առաջիկա շփումները։