top of page

Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել ՌԴ-ի տարածքը


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել իրենց տարածքը, ինչպես նաև զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Նման հայտարարություն է հրապարակվել չորեքշաբթի օրը Ուկրաինայի ԱԳՆ կայքում։


«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ուժեղացման հետ կապված, որը, մասնավորապես, կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության տարածքում հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունների էական սահմանափակմանը, ԱԳՆ-ն Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ դեպի ՌԴ ցանկացած ուղևորությունից, իսկ նրանց, ովքեր գտնվում են այդ երկրում՝ անհապաղ լքել նրա տարածքը», - ասված է հաղորդագրության մեջ։


Նախարարությունը նախազգուշացրել է, որ այդ հանձնարարականների անտեսումը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի քաղաքացիների համար համապատասխան պաշտպանության ապահովումը։


Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու խնդրանքով։

1/2323
bottom of page