top of page

Գիտնականները եզակի «ուրվական» շնաձուկ են գտել



Նոր Զելանդիայի գիտնականները հայտնաբերել են նոր դուրս եկած «ուրվական» շնաձուկ, որը, ըստ նրանց, կարող է հարստացնել «առեղծվածային» արարածի մասին իրենց գիտելիքները:


Ուրվական շնաձուկը հայտնաբերվել է մոտ 1200 մետր (մոտ 3900 ոտնաչափ) խորության վրա՝ Chatham Rise-ում, որը օվկիանոսի հատակի տարածք է Հարավային կղզու արևելյան ափին: «Շատ հազվագյուտ» հայտնագործությունը կատարվել է վերջերս անցկացված հետազոտության ժամանակ-, ասվում է Ջրի և մթնոլորտի հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից երեքշաբթի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:


Բանն այն է, որ խորը ջրերում գտնվող կենդանին՝ «ուրվական-շնաձուկը» գիտականորեն հայտնի է որպես առնետաձուկ: Դրանք աճառային ձկներ են, որոնց կմախքները հիմնականում կազմված են աճառից, և նրանց սաղմերը աճում են ծովի հատակին դրված ձվի պարկուճներում և մինչև դուրս գալը ՝սնվում են ձվի դեղնուցով:


Գիտական խմբի անդամ Բրիթ Ֆինուչին ասում է.

«Մենք իրականում շատ բան չգիտենք «ուրվական-շնաձկների» մասին: Մեր գիտելիքները հիմնականում հավաքվել են չափահաս առանձնյակների ուսումնասիրությունից, այդ պատճառով շատ հուզիչ էր այս փոքրիկին գտնելը»:


Ֆինուչին ավելացրել է, որ «ուրվական -շնաձկների» մեծ մասը գտնվում է խորը ջրերում, նրանց «բավականին դժվար է հասնել» , բայց հույս ունի, որ հայտնագործությունը կօգնի լրացնել իրենց գիտելիքները:


Թիմի կողմից հայտնաբերված «ուրվական-շնաձկան» ստույգ տեսակը դեռ պարզված չէ: Ֆինուչին կարծում է, որ գենետիկ նմուշներ կվերցվեն նույնականացման նպատակով, քանի որ այդպիսի շնաձկների բազմաթիվ տեսակներ են հայտնաբերվում:

«Մենք պետք է հասկանանք, թե որ տեսակին ենք մենք հետազոտում»,- ասել է Ֆինուչին՝ հավելելով, որ ուրվական շնաձկները աճառային ձկների «ամենահին տոհմն» են։

1/2324
bottom of page