Սուրեն Պապիկյան, դու գոնե տեղյա՞կ ես, որ ըստ պատերազմի ժամանակ ձեր ՊՆ-ի արձակած հրամանի.. Վահե Մակարյան
Սուրեն Պապիկյան, դու գոնե տեղյա՞կ ես, որ ըստ պատերազմի ժամանակ ձեր ՊՆ-ի արձակած հրամանի, արդեն չորս տարի է` հանրապետության շուրջ 100 բուժծառայողներ մինչև հիմա «պոստ են պահում» իրենց հիվանդանոցներում: Պատերազմը ավարտվել ա, բայց էդ մարդկանց ոչ զորացրում եք, ոչ էլ օրենքով իրենց հասանելիք աշխատավարձն եք տալիս:
Չորս տարի ա` էս հարցով դիմում եմ ՊՆ ու որևէ հոդաբաշխ պատասխան չեք տալիս, թե երբ եք զորացրելու էդ` հիվանդանոցների իրենց կաբինետներում «պոստ պահող» բժիշկներին:
Ձեր խոսնակն էլ, որի աշխատանքից ժամանակին ահագին գոհ էինք, մի ամիս ա` խոստանում ա, որ կճշտի ու վերջապես մի նորմալ պատասխան կտա ու ամեն օր էսօր-էգուց ա անում: Էսօր էլ խոստացավ ճշտի ասի, ու էլի «կորավ» մեր գործընկերը:
Ասածս ինչ ա, վերջապես կա´մ զորացրեք էդ բժիշկներին և վճարեք իրենց հասանելիք աշխատավարձը, կամ գոնե նորմալ բուշլատ տվեք` հագնեն, արդեն ձմեռ ա, ցուրտ ա, էդ մարդիկ «պոստում» կանգնած` չսառչեն հանկարծ: Կամ էլ խոսնակին «խնդրեք», թող մի հոդաբաշխ և հիմնավոր պատասխան պեղի և փոխանցի մեզ, լա՞վ:
P.S. Հիմա, որ գրենք` ՊՆ-ում և բանակում բառդակ է, կզանգեք կասեք` խի եք տենց ասում, մեզ մոտ ահավոր կարգուկանոն է` համարյա էն Ազատի զորամասի նման, չէ՞:
Վահե Մակարյան