top of page

CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը

CNN հեռուստաալիքը դիմել է դատարան՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Հյորի՝ ԱՄՆ նախագահի հիշողության խնդիրների պատճառով զրույցի ձայնագրություններն իրենց հասանելի դարձնելու հայցով՝ գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարման առնչությամբ:

Ըստ CNN-ի՝ նրանց զրույցը Հյորի հետաքննության ամենատեսանելի և քաղաքականապես իրարամերժ մասերից մեկն է. դատախազն իր ամփոմիչ  հաշվետվության մեջ  81-ամյա Բայդենին անվանել է «վատ հիշողությամբ կարեկից, ընկերասեր, տարեց մարդ»:

Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Բայդենի հետ զրույցի սղագրությունը: Սակայն գերատեսչության տրամադրության տակ կան նաև զրույցի ձայնագրությունը: Ինչպես պարզաբանում է CNN-ը, առանց գրառումների հասանելիության, մամուլը և հասարակությունը սկզբում չէին կարող եզրակացություններ անել, թե ինչպես է Հյորը բնութագրում Բայդենին։

Հեռուստաալիքը Բայդենի զրույցը Հյորի հետ անսովոր է որակել, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում դա միակ դեպքն է, երբ գործող նախագահը համաձայնել է հարցազրույց տալ դատախազին, որն ուսումնասիրում է Սպիտակ տան առաջնորդի դեմ հնարավոր մեղադրանքները:

bottom of page