top of page

Քերոբյանի սուտը բռնվեց



Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


 «Գտա միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբ-Պերելմանը .... մեղմ ասած, չի փայլում.


Նա Հայաստանի 175 մասնակիցներից ընդհանուր հաշվարկում (իր արդյունավետությամբ) զբաղեցնում է 163-րդ տեղը։


Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ՝ 3 լուծված խնդիր (համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր)


Աստիճան:


բացարձակ մեծությամբ՝ 339 (համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511)


տոկոսով՝ 17,96% (համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%).


Կարո՞ղ ենք այս մարդկանց հրավիրել զբաղեցնելու վարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները:


Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը օլիպմիադայում փայլուն արդյունքներ է ունեցել»:






1/2323
bottom of page