top of page

Վերջին միջադեպը ցույց տվեց՝ Ադրբեջանը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների․ Աբրահամյան


Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ճանապարհի վերահսկողությունն Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերն են իրականացնում, որոնց ուժերով այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։ Սակայն Շուշիի հատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների։

Ադրբեջանի մասնակցությամբ մեծ թվով այլանդակություններ վերջին 3 տասնամյակում շատ ենք տեսել, սակայն ռուս խաղաղապահների ներկայության և պահպանության պայմաններում, արձանագրվող միջադեպերը իրավիճակին նաև այլ երանգ են փոխանցում։ Ինչևէ, ակնհայտ է, որ կիրառվող անվտանգային մեխանիզմների և իրականացվող ծառայության մեջ վերանայումներ պետք է արվի, այլապես առջևում նոր՝ առավել անկանխատեսելի զարգացումներ կլինեն»,- գրել է պատգամավորը։


bottom of page