top of page

Վիկտոր Նադեին-Ռաևսկին. Պատերազմող երկիրրը չպետք է ղեկավարի շատախոսը



«Խոսքի սիրահարներ և սակարկության վարպետներ, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, չեն կարող ղեկավարել պատերազմող երկրները»:


Այս մասին, դեկտեմբերի 10-ին REGNUM-ի թղթակցին հայտնել է IMEMO RAN-ի ավագ գիտաշխատողը՝ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին:


«Չպետք է պատերազմող երկրները ղեկավարեն ցածր ինտելեկ ունեցող և շատախոս Փաշինյանին ու վաճառական Հարությունյանին: ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի օրոք Ղարաբաղում մոբիլիզացիայի այնպիսի խզում, ինչպիսին եղավ Հարությունյանի օրոք, չէր կարող լինել։ Հարությունյանը գործարար է, ոչ թե մարտիկ: ԼՂՀ-ն պատերազմող հանրապետություն է: Չի կարելի վաճառականին դնել բանակի՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Դա ուղղակի հակաարդյունավետ է: Նա ի վիճակի չէ մտածել այդ ոլորտում, ինչպես պետք է մտածի պատերազմող հանրապետության նախագահը: Եվ նա հենց պատերազմի մեջ էր»,- ասաց փորձագետը:


Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ քաղաքական գործունեությունը սկսելը աշխատել է բանկային ոլորտում։

bottom of page