top of page

Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր և վիրավորներ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ զբոսաշրջիկներով միկրոավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Regnum-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։


Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Երկուսն անմիջապես մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։


Հեռուստաալիքը պարզաբանում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։

1/2630
bottom of page