«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու». Վարդան Ղուկասյան
«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու: Սրա դեմն առնելու գործողություն բացարձակ չի կատարվում: Գյումրու ընտրություններ են անում, ձվածեղ են անում: Ես պահանջում են ՀՀ իշխանություն կոչված ***ին վաղը ԱԳՆ հրավիրել բոլոր դեսպաններին, ցույց տալ Ալիևի եթերը, վերցնել հեռախոսը, զանգել Մակրոնին, Բայդենին, Պուտինին, Իրանին, օգնություն խնդրի: Որովհետև Թուրքիան Սիրիայից պրծավ, հաջորդը մենք ենք: Այլ տարբերակ չունենք, քանի դեռ ՀՀ-ն չի ստեղծել իր նորմակ բանակը:
Մտածեք այդ մասին, ժողովուրդ, մի փոքր եղեք պահանջատեր, ղարաբաղցիք փախչելու տեղ ունեին, դո՞ւք ուր եք գնալու»,- իր հրատապ ուղիղ եթերում մեկնաբանելով Իլհամ Ալիևի սպառնալիքները` ասաց ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: