top of page

Հրդեհ Աղավնաձոր գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը, պահեստավորած անասնակերը և մեղվի մեկ փեթակ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Mar 31, 2024
  • 1 min read

Մարտի 30-ին, ժամը 16։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է անասնագոմ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ), տանիքում պահեստավորած անասնակերը և մեղվի մեկ փեթակ:



Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի:

bottom of page