top of page

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայում


Ուզբեկստանից և Ղրղզստանից ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Տեքստիլագործների թաղամասում։ Այդ մասին հայտնել է Interfax-ը։


Գործակալության զրուցակցի խոսքով՝ միգրանտների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել անձնական թշնամանքը։ Ընդհանուր առմամբ ծեծկռտուքին մասնակցել են Ուզբեկստանի երեք և Ղրղզստանի տասը քաղաքացիներ։ Երեք մարդ դանակահարվել է։


Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել բախման մասնակցած ինն անձի, որոնք բոլորն էլ Ղրղզստանից են։ Միջադեպի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը խախտելու հոդվածով։


bottom of page