top of page

Ասես կառավարություն չի, այլ ճանշին․ Զարեհ քահանա Աշուրյան



Զարեհ քահանա Աշուրյանն իր էջում գրում է․


«Ասես կառավարություն չի այլ ճանշին։

Երկար ժամանակ է ուշադրությամբ հետևում եմ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական լրահոսին հասկանալու համար երկրում և դրա սահմաններին ստեղծված իրավիճակը։

Իշխանական դիրքերից հանդես եկող պաշտոնյաներից փորձում էի որևիցե ռացիոնալ պարզաբանում կամ գնահատական լսել տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ, սակայն իմ լսած բոլոր մեկնաբանությունները կամ բացատրությունների փորձերը, էժանագին և անիմաստ արդարացումներ էին, որոնք ինձ և սուրբ գիրքը կարդացած մարդուն ծանոթ տեսարան են հիշեցնում, (ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ 3:12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, և ես կերայ»։

13 Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերայ»։)։

Մարդը, երբ փորձում է իր մեղքը արդարացնել ուրշին մեղադրելով, ավելի է հաստատվում իր մեղքի մեջ, մինչդեռ սեփական մեղքի խոստովանություը փրկում է իրավիճակը։ Հորդորում եմ, որպեսզի խոստովանեք ձեր մեղքը և ապաշխարության ուղին բռնեք պարոնայք իշխանավորներ։

Հ.Գ. Իդեպ ապաշխարելու լավ առիթ կլինի եթե կառավրումը թողնեն և ճանապրհաշինարարությամբ զբաղվեն»։


1/2311
bottom of page