Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հերթական բողոքի ցույցն է
Թբիլիսիում տեղի է ունենում հերթական բողոքի ակցիան ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ ցուցարարները Ռուսթավելի պողոտայից շարժվում են դեպի Հերոսների հրապարակ։ Դրա մասին հանրահավաքում հայտարարել է Լևան Ցուցկիրիձեն։ Նա ընդգծել է, որ երթը լինելու է առանց բռնության։
«Հերոսների հրապարակում գազ են կիրառել, մեր համախոհներին ձերբակալում են: Եկեք միասին գնանք Հերոսների հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի, սահմանադրական երթով»,- հայտարարել է Ցուցկիրիձեն։