top of page

«Մեր զինվորը միշտ հաղթել է, երբ իրեն չեն դավաճանել թիկունքից»․ Հոխիկյան


Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020-ի հոկտեմբերին, երբ կարկուտի նման թափվում էին թշնամու հրետանու արկերը, հանկարծ զանգեց իմ ուսանողական ընկեր Վահեն ու ասաց, որ իրենց ջոկատը գնում է մարտական առաջադրանք կատարելու Հադրութում։ Ասաց, դժվար թե վերադառնա։ Պատճառը չասաց։ Վահեն չվերադարձավ, քանի որ իրենց ջոկատին տարել, գցել էին թշնամիներով շրջապատված տարածք։ Չէին հանձնվել ու կռվել էին մինչև վերջին կաթիլ արյունը՝ 30 հոգով ոչնչացնելով թշնամու 170-ից ավելի զինվորի։2023-ի սեպտեմբերի 19-ին շրջափակված Արցախի Կիչանի դիրքերից ինձ գրեց իմ ընկեր Աբելը։ Ասաց, որ թշնամին մրջյունի նման անհամար զորք է կուտակել առաջնագծում։ Իրենք էլ համար 1-ի մեջ են, այս անգամ ծանր կռիվ է լինելու։ Աբելը սպասում էր, որ Հայաստանից զորքը օգնության կգնա իրենց, որ կարողանան դիմադրել թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբերին։ 60.000 թուրք կռվի էր դուրս եկել 6000 Արցախցու դեմ։ Հայաստանից զորքին օգնության չուղարկեցին հայրենակիցներին։ Հայաստանի իշխանությունը հերթական անգամ դավաճանեց, իսկ Արցախի բանակը ծանր կորուստներ տվեց։ Զոհվեց ավելի քան 200 հայ զինվոր, այդ թվում՝ իմ ընկեր Աբելը։ Թշնամու զորքից սպանվեց առնվազն 2000 մարդ։ Մարտի դաշտում հայ զինվորները կռվեցին մինչև վերջին կաթիլ արյունը։Հայկական բանակը իր պատմության 4700 տարվա մեջ միշտ աչքի է ընկել յուրահատուկ նվիրումով։ Իսկական հայ զինվորը երբեք թիկունք չի դարձնում թշնամուն։ Հայ զինվորը մեր հպարտությունն է եղել բոլոր ժամանակներում, ու մեր զինվորը միշտ հաղթել է, երբ իրեն չեն դավաճանել թիկունքից։Աստված պահապան առաջնագծում կանգնած հայ զինվորին, և թող մեր հետագա տարիները լինեն առանց դավաճանությունների, որ հաղթանակները ապահովված լինեն»։

bottom of page