Search
«ՆՈՐ ՈՒԺ». ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՄՆՈՒՄ
- Lida Nalbandyan
- Mar 28, 2024
- 1 min read

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատել են Մարությանի թիմից։
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։
Հայկ Մարությանը Երևանի ավագանիում երկրորդ ուժն է։ Նա ավելի վաղ հայտարարել էր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։